Պատգամավոր Համբարձումյանը ևս վարակվել է

Պատգամավոր Համբարձումյանը ևս վարակվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ArmLur.am-ը։

«Թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու»,- նշել է նա:

Համբարձումյանը նշել է, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի:

«Մի երկու օր ցավեր եմ ունեցել և վերջ: Բալիկիս մոտ էլ ջերմություն կա, բոլորով հանձնել ենք կորոնավիրուսի թեստ, սակայն երեխայիս թեստի պատասխանը դեռ չի եկել, այսօր կիմանանք», – հավելել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ իր շփման շրջանակը մեծ է և հստակ չի կարող ասել, որ վարակվել է խորհրդարանի իր գործընկերներից:

Ազգային ժողովում կորոնավիրուսով այլվարակվածներ և մեկուսացածներ էլ կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի և Արման Աբովյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը, Ծովինար Վարդանյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---