Ֆրանսահայ բժիշկ․ ՀՀ-ի հետ գործակցությունը կարող է տարիներ տևել![]() 29 հունիսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ ժամանած ֆրանսիացի բժիշկների գործակցությունը հայ մասնագետների հետ կարող է շարունակվել նաև հետագայում և ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանը։ Փափազյանը ղեկավարում է հունիսի 23-ին Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը։ «Սա սկիզբ է մեծ գործակցության, որը, ըստ երևույթի, տարիներով կշարունակվի։ Մեծ սիրով կգործակցեմ հայ բժիշկների հետ ոչ միայան այս համատեքստում, այլև ընդհանուր առմամբ»,- հայտարարել է նա։ Մասնագետը նշել է, որ հայերն աշխատում են օրնիբուն և կոմպետենտ են իրենց գործում. ֆրանսահայ բժիշկը նաև հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները։ Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25,127-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,254 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |