Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով

Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել, փոխանցում է ArmԼur.am-ը։

«Այո՛, ստացել եմ պատասխանը: Այն եղել է դրական: Ինձ շատ լավ եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում եմ: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է Վանեցյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---