«Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն»․ Թրամփի զարմուհու գիրքն ԱՄՆ-ում լույս չի տեսնի 1 հուլիսի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Յորք նահանգի դատարանը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի՝ Մարի Թրամփի հեղինակած «Չափից շատ կամ երբեք բավարար․ Ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրատարակումը։ Դատարանը որոշումը կայացրել է Թրամփի եղբոր՝ Ռոբերտ Թրամփի դիմումի հիման վրա, ըստ որի՝ բովանդակության հրապարակումը հակասում է նրանց հոր մահից հետո ձեռքբերված չհանրայնացնելու մասին համաձայնությանը։ Գիրքը նախատեսվում էր հրատարակել հուլիսի 28-ին։ Այժմ այն լույս չի տեսնի, մինչև դատարանը վերջնական որոշում կայացնի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հրատարակչության կայքում նշվում է, որ նախագահի զարմուհին մանկության զգալի մասն անցկացրել է այն տանը, որտեղ մեծացել է Դոնալդ Թրամփը, և գրքում նա նկարագրում է մղձավանջային ապրումները, կործանարար հարաբերությունները, քամահրանքի և վիրավորանքի ողբերգական կոմբինացիան։ Մարի Թրամփն անդրադառնում է նաև Թրամփի և հոր հարաբերություններին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |