ՌԴ ՔԿ-ն մեղմացուցիչ հանգամանքներ է գտել Խաչատուրյան քույրերի գործում 1 հուլիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննիչներն ավարտել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով լրացուցիչ հետաքննությունը։ Պարզվել է, որ, ըստ քննության՝ աղջիկների գործում մեղմացուցիչ հանգամանքներ կան, տեղեկացնում է Interfax.ru-ն։ Ինչպես հայտնել են ՔԿ-ից, Կրեստինայի և Անգելինայի մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, իսկ երրորդ քրոջ մասով՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ։ Գերատեսչությունում նշել են նաև՝ պարզվել է, որ «հանցագործության դրադապատճառ է դարձել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր տևական ժամանակի ընթացքում նրանց հոր կողմից ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը հաշվի է առնվել որպես աղջիկների մեղքը մեղմացնող հանգամանք»։ Քույրերը նախկինի պես մեղադրվում են ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով (Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ): ՔԿ-ում կարծում են՝ ըստ հոգեբանական եզրակացության՝ «քույրերից երկուսը սպանության պահին կարող էին գիտակցել իրենց գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել դրանք»։ Քույրերի հոգեբանական վիճակի մասին փորձագիտական եզրակացությունները հաստատված են լրացուցիչ դատական փորձաքննություններով։ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։ Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |