Բաքուն անհնար է համարում Կովկասյան պլատֆորմի իրականացումն առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն անհնար է համարում Կովկասյան պլատֆորմի իրականացումն առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման: Այդ մասին Ստամբուլում Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված նիստում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Ադրբեջանը հավանություն է տալիս այս գաղափարին:



«Պլատֆորմի 5 մասնակից երկրների շահագրգռվածությունը տարածաշրջանում անվտանգության ստեղծման հարցում նշանակալի է այս նախաձեռնության իրականացման եւ զարգացման համար»,-գտնում է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, հաղորդում է ԱզերԹաջը:



Կովկասում կայնության եւ համագործակցության պլատֆորմն առաջարկվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կողմից Հարավային Օսեթիայում 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: Ըստ թուրք վարչապետի, պլատֆորմին պետք է մասնակցեն Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---