Էրդողան. Խիստ հսկելու ենք սոցցանցերը 2 հուլիսի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սոցցանցերն իշխանության խիստ հսկողության տակ կլինեն։ Նա այդպես է արձագանքել իր փեսա և գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի Twitter-ում արված գրառման մեկնաբանություններին։ Գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի ծնվելու մասին։ «Այդ ալիքները լի են ստերով, վիրավորանքներով, զրպարտություններով, և պետք է կանոնակարգվեն»,-ասել է Էրդողանն իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթանքում, գրում է Deutsche Welle-ն։ Նա հավելել է, որ մտադիր է որքան հնարավոր է արագ օրինագիծ ներկայացնել խորհրդարան և ֆինանսական ու իրավաբանական պատժամիջոցներ սահմանել։ «Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու բոլորս դեմ ենք YouTube-ին, Twitter-ին, Netflix-ին և նմանատիպ այլ սոցցանցերի։ Նման ստորությունները վերացնելու համար»,- ասել է նա։ Որոշ օգտատերեր մեկնաբանություններում կասկած էին հայտնել, թե արդյոք Ալբայրաքն է երեխայի հայրը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |