Իսպանացի արտ-դիլերը պնդում է՝ գտել է Ֆրիդա Կալոյի կտավը, որ կորել էր 65 տարի առաջ 2 հուլիսի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի արտ-դիլեր Քրիստոֆեր Լոպեսը հայտարարել է, որ գտել է մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի՝ 1955-ին կորած «Վիրավոր սեղանը» (La mesa herida) նկարը, փոխանցում է Birdinflight.com-ը։ Վերջին անգամ այդ կտավը տեսել են Վարշավայի մի ցուցահանդեսում։ Լոպեսը պնդում է, որ նկարը գտնվում է Լոնդոնում, որտեղ դրա սեփականատերը, ում անունը չի նշվում, ցանկանում է կտավի համար €40 մլն ստանալ։ Փորձագետները, սակայն, վստահ են, որ այս մեկը ևս կորած կտավի հերթական կրկնօրինակն է․ Ֆրիդան կտավի բնօրինակը փայտի վրա է նկարել, իսկ գտնվածը կտորի վրա է։ Լոպեսն այնքան էլ հայտնի չէ արվեստի աշխարհում։ Նա նաև հայտարարել է, թե մասնագետներ կան, որոնք հավաստել են՝ կտավը բնօրինակն է, սակայն հրաժարվել է ասել, թե ովքեր են այդ էքսպերտները։ «Վիրավոր սեղանը» կտավը Կալոն ստեղծել է 1940-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |