ԱՀԿ-ն դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղի փորձարկումը 6 հուլիսի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղամիջոցի փորձարկումները։ Խոսքը հակամալարիային «Հիդրոքսիլքլորոքինի» և ՄԻԱՎ վարակակիրների համար նախատեսված «Լոպինավիր» և «Ռիտոնավիր» դեղամիջոցների մասին է։ Ըստ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության՝ այդ երեք դեղամիջոցը միայն աննշան են նվազեցնում կամ ընդհանրապես չեն ազդում կորոնավիրուսով վարակվածների մահացության վրա, գրում է Interfax-ը։ ԱՀԿ-ից շեշտում են, որ փորձարկումների կասեցումը վերաբերում է միայն միջազգային Solidarity ծրագրին և չեն բացառում դեղամիջոցների ազդեցության գնահատումը չհոսպիտալացված պացիենտների բուժման, ինչպես նաև որպես Covid-19-ի կանխարգելիչ միջոցի հետազոտման պարագայում։ Մայիսին ԱՀԿ-ն կարճ ժամանակով արդեն դադարեցրել էր «Հիդրոքսիլքլորոքինի» փորձարկումները The Lancet մասնագիտական հանդեսում հրապարակումից հետո։ Այն ժամանակ կազմակերպությունում որոշել էին սպասել Covid-19-ի բուժման դեպքում դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ տվյալներին։ Արդեն հունիսի 3-ին փորձարկումները կրկին վերսկսվել էին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |