Ադրբեջանի 16 քաղաքում և շրջանում հատուկ կարանտինային ռեժիմ է 6 հուլիսի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ից Ադրբեջանի 16 քաղաքում և շրջանում հատուկ կարանտինային ռեժիմ է սահմանվել՝ կորոնավիրուսի վարակի տարածման արագությունը նվազեցնելու նպատակով։ Ռեժիմը կգործի մինչև հուլիսի 20-ը։ Խոսքը Բաքու, Ջալիլաբադ, Գյանջա, Լենկորան, Մասալլի, Սումգաիթ, Եվլախ քաղաքների և մի քանի շրջանների մասին է, գրում է Haqqin.az-ը։ Համապատասխան որոշումը կայացրել է կառավարութանը կից գործող օպերատիվ շտաբը։ Հատուկ կարանտինային ռեժիմով գործող բնակավայրերում անձանց թույլատրվում է դուրս գալ տնից միայն SMS-ով կամ բջջային հավելվածով ստացված թույլտվության միջոցով։ Քաղաքացիները պետք է դրական պատասխան ստանան իրենց հարցմանը, հետո նոր լքեն բնակարանը կամ տունը։ Արգելվում է խոշոր առևտրի կենտրոնների, բացառությամբ՝ մթերային բաժինների և կից դեղատների, հանրային սննդի վայրերի, թանգարանների և ցուցահանդեսների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, կրթական հաստատությունների գործունեությունը, բաց տարածքում մարզումների, սպորտային միջոցառումների և խաղերի անցկացումը։ Հանգստյան օրերին չի գործի նաև տրանսպորտը։ Ադրբեջանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 20,324 դեպք է գրանցվել, որից 11, 742-ն ապաքինվել է, 250 մարդ մահացել է, 8332-ը շարունակում է բուժումը։ Կատարվել է 516, 533 թեստավորում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |