«Աերոֆլոտը» մտադիր է մինչև տարեվերջ վերականգնել ուղևորահոսքի կեսը 6 հուլիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Աերոֆլոտը» մտադիր է մինչև 2020-ի ավարտը վերականգնել ուղևորահոսքի կեսը՝ այսինքն, տեղափոխել մոտ 30 մլն ուղևորի։ Այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ։ Նա նշել է, որ վերականգնումը բավականին բարդ է լինելու, քանի որ ապրիլին ընկերության փոխադրումները նվազել են 95%-ով։ Նա հավելել է, որ եթե հաջողվի պայմանավորվել թռիչքները վերսկսող ընկերությունների հետ, գուցե հնարավոր լինի վերականգնել ավիափոխադրումների 80%-ը, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ Սավելևի` ներքին թռիչքների սահմանափակումների չեղարկումը թույլ կտա վերականգնել 2019-ի ներքին փոխադրումների մակարդակը 2020-ի դեկտեմբերին։ Նա հավելել է, որ շատերը հրաժարվում են թռիչքներից, քանի որ ընդունող քաղաքները կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցներ են ձեռնարկում։ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 687,862 դեպք է գրանցվել, որից 454,329-ն ապաքինվել է, մահցել է 10,296-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |