«Գյուլենականներին» մեղադրում են Էրդողանի ֆինանսների մասին տվյալներ հավաքելու մեջ. Ձերբակալվածներ կան 7 հուլիսի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է երկրի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) 115 նախկին աշխատակից՝ Գյուլենի համար լրտեսելու և Էրդողանի ֆինանսական գործարքների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը: Խորհրդում ձերբակալվածներն աշխատել են 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ մինչև 2019-ը։ Դրանից հետո նրանք աշխատանքի են անցել տարբեր գերատեսչություններում։ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժեղացել են գյուլեկանների նկատմամբ հետապնդումները, հազարավոր մարդիկ են ձերբակալվել թուրքական ուժային կառույցներից, տարբեր գերատեսչություններից։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի հեղինակ են համարում ԱՄՆ-ում բնակվող, ազգությամբ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Նա չի ընդունում մեղադրանքը։ 79-ամյան Գյուլենը երկրից վտարված է 1999-ից։ Նա եղել է Էրդողանի մերձավորներից։ «Հիզմեթ» շարժման հիմքում կրոնական հանդուրժողականության, կրոնի և ժողովրդավարության համատեղելիության գաղափարներն են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |