Առաջարկ. Զոհված զինծառայողի ամուսնուն և ծնողներին անվճար սովորելու իրավունք տալ 8 հուլիսի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների ամուսիններին և ծնողներին առաջարկվում է բուհերում անվճար կրթության իրավունք տալ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ գործող օրենքի| պետությունը փոխհատուցում է առաջին և երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան երեխաների ուսվարձը։ Հովսեփյանը նշել է, որ զոհված զինծառայողների ծնողները ներառվել են նախագծում, քանի որ նրանք որդիների մահից հետո մեկուսանում են, իսկ այս առաջարկով հնարավորություն կստեղծվի, որ վերարժևորեն իրենց կյանքը։ Պատգամավորը նշել է, որ նախատեսվում էր ներառել նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերին ու եղբայրներին, սակայն բուհերից ամբողջական տեղեկություն չեն կարողացել ստանալ նրանց քանակի մասին, ուստի այս բաղադրիչը հանվել է նախագծից։ Հովսեփյանը հավելել է, որ մինչև սեպտեմբեր կճշտի, թե քանի զոհված զինծառայողի քույր և եղբայր է սովորում բուհերում, որպեսզի օրենքը լրամշակվի։ «Կարծում եմ` զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերն ու եղբայրները 2021-ին կներառվեն ծրագրում»,- ասել է նա։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |