Գերարագ ինտերնետ՝ Բերդավանում․ «Ռոստելեկոմն» աջակցում է «Դիմակայուն համայնք» ծրագրին

Գերարագ ինտերնետ՝ Բերդավանում․ «Ռոստելեկոմն» աջակցում է «Դիմակայուն համայնք» ծրագրին

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Տավուշի Բերդավան գյուղում տեղի է ունեցել «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության նախաձեռնությամբ և «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ։ Դրա նպատակն է սահմանամերձ գյուղերում ստանալ դիմակայուն համայնքի ժամանակակից մոդել։

Ծրագրի առաջին՝ «Ազդարարում և իրազեկում» փուլի ընթացքում արդեն իսկ իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, և ներդրվել են ժամանակակից լուծումներ՝ համայնքի անվտանգության ապահովման նպատակով։ «Ռոստելեկոմի» և «ՍՕՍ Սիսթեմսի» փորձառու մասնագետների կողմից կառուցվել է վերջին սերնդի չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով գերթողունակությամբ՝ ավելի քան 3կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ներքին ցանց՝ ապահովելով համայնքի սահմանագծի առավել խոցելի հատվածում անվտանգության համար նախատեսված օպերատիվ կապի բազմաֆունկցիոնալ աղբյուրներ։ Ներդրվել է նաև berdavan.login.am ամպային պլատֆորմը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին տեղեկանալ կոմունալ վճարումների չափի մասին, տեսնել գույքահարկի չափը և առանց տանից դուրս գալու՝ կատարել անկանխիկ վճարումներ, իրականացնել հարցումներ և քվեարկություններ:

«Ի սկզբանե «Ռոստելեկոմը» գործունեությունը սկսել է մարզերից, և մեր մասնակցությունը և աջակցությունը այս նախագծին մենք դիտարկում ենք որպես որդեգրած ռազմավարության շարունակություն։ Մենք նպատակ ունենք հաղթահարելու թվային անհավասարությունը և դարձնելու ժամանակակից թվային տեխնոլոգիաները առավել հասանելի։ Այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել մեկ ընդհանուր թվային միջավայր բնակիչների համար և դարձնել կյանքը առավել հարմարավետ: Ներդրված ենթակառուցվածքները լրջորեն բարձրացնում են մարզի սահմանմերձ հատվածի անվտանգության մակարդակը, ինչպես նաև ապահովում են բնակիչների համար անհետաձգելի և կենսական նշանակության մի շարք հարցերի համար արագ արձագանքման միջավայր»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։

«Ռոստելեկոմի» աջակցությամբ ստեղծվել է նաև վիդեոկոնֆերանսի համակարգ, որը տեսազանգի միջոցով կապահովի համայնք-մարզպետարան-նախարարություն և այլ հաստատությունների հետ ուղիղ կապը։ «Բավականին բարդ էր ծրագիրը իրականացնել սահմանամերձ այս գյուղում, և ապահովել անհրաժեշտ թվային ենթակառուցվածքներով։ Սակայն մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ կարողացանք համայնքապետարանը ապահովել անվճար գերարագ ինտերնետ կապով, որի շնորհիվ շահագործվում են նոր թվային ենթակառուցվածքները և երաշխավորում անխափան կապ մարզպետարանի և այլ օղակների միջև։ Այս համագործակցությունը առանցքային է ծրագրի այս փուլի և հետագա փուլերի իրագործման համար»,-նշել է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը։

«Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև ոչ միայն Տավուշի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում ստեղծվել է առաջին դիմակայուն համայնքը։ Գնահատելով համայնքի ներուժը՝ փորձել ենք ապահովել սահմանմերձ գոտու առավելագույն դիմակայունություն, և իհարկե 21-րդ դարում առանց թվային տեխնոլոգիաները հաշվի առնելու այս ամենը կազմակերպել հնարավոր չէր լինի։ Այսօր մենք արձանագրում ենք մի շարք թվային ենթակառուցվածքների ներդրում Բերդավան համայնքում, որոնց շնորհիվ կարողանում ենք արագ և ուղիղ կապ հաստատել համայնքի հետ, ծանոթանալ և օպերատիվ կերպով արձագանքել առկա խնդիրներին։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այս կարևոր ձեռքբերման համար»,- նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ներդնել հակահրդեհային համակարգեր, ինչպես նաև կազմակերպել տեսաառողջապահություն և տեսաուսուցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---