Լիտվայում արգելվել է RT-ի հեռարձակումը Կիսելյովի հետ կապի պատճառով 9 հուլիսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Լիտվական ռադիոյի և հեռուստատեսության խորհուրդն արգելել է ռուսական RT հեռուստաալիքի հեռարձակումն իր երկրում Դմիտրի Կիսելյովի հետ կապի պատճառով, որը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Ռուսաստանցի մի շարք լրագրողների, այդ թվում նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում, նա իրավունք չունի մուտք գործել միության տարածք։ Խորհրդի ղեկավար Մանթաս Մարտիշյուսի խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուն պես, այսինքն՝ հուլիսի 9-ից։ Մարտիշյուսը նշել է, որ հեռարձակման դադարեցման որոշումը կայացվել է Կիսելյովի դեմ պատժամիջոցների պատճառով, այլ ոչ կանոնների խախտման։ Նշվում է, որ այդ պատճառով էլ RT-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը։ Մարտիշյուսը կասկած չունի, որ որոշումը բողոքարկվելու է։ Ռուսական RT ալիքը, որը նախկինում Russia Today էր կոչվում, ավելի վաղ արգելվել է նաև Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի կողմից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |