Հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն տնտեսությունում՝ շահութահարկի կանխավճարի փոփոխությամբ

Հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն տնտեսությունում՝ շահութահարկի կանխավճարի փոփոխությամբ

PanARMENIAN.Net - Շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխության արդյունքում հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել տնտեսության մեջ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հարկային բարեփոխումները ռազմավարական են ՀՀ տնտեսության համար, իսկ շահութահարկի փոփոխության օրենքը մշտական է և արդյունավետ՝ նաև տնտեսվարողի համար։

«Աննախադեպ հնարավորություն կա, որ շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակից, ինչը մեր կարծիքով լուրջ փոփոխություն է»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետը նշել է, որ տուգանքների մասով ևս մեղմացումներ եղել են, քանի որ օրական 0․75% տույժը դարձել է 0․04%, ողջամիտ ուշացումների համար տնտեսվարողի համար որևէ վտանգ չի լինի։

Շահութահարկին վերաբերող փոփոխությունները ՀՀ-ում արվել են 2020-ի հունվարից։ Դրանցով նախատեսվում է, որ տնտեսվարողները կազատվեն շահութահարկի կանխավճար կատարելու պարտավորությունից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---