Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի![]() 11 հուլիսի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին՝ ժամը 20։00-ից, Կասկադի վերին հատվածում, որտեղից Երևանի համայնապատկերն է երևում, տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հիշատակին։ «Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը»,- ասված է ԱՏՁՄ հաղորդագրության մեջ: Կարեն Վարդանյանը ծնվել է 1963-ին, ԱՏՁՄ գործադիր տնօրեն էր 2007-ից։ 2002-2005-ին Վարդանյանն աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ: Ավելի վաղ Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ ցանկացողները կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել նրա ծրագրերի իրականացմանը՝ 2050653748651001 հաշվեհամարով (Ինեկոբանկ)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |