Օհանյան․ ՀՀ ԶՈւ-ն ի վիճակի է լուծելու իր խնդիրը, դրա համար ՀԱՊԿ-ին դիմելու իմաստ չկա

Օհանյան․ ՀՀ ԶՈւ-ն ի վիճակի է լուծելու իր խնդիրը, դրա համար ՀԱՊԿ-ին դիմելու իմաստ չկա

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից այս պահին ՀՀ-ի ակնկալիքը պետք է լինի միայն խախտող կողմին դատապարտելը, իսկ այս լոկալ խնդրի լուծման համար ռազմական աջակցություն խնդրելու իմաստ չկա, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Ա1+-ը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ բախումներ են։ ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում հայկական կողմը, որպես անդամ պետություն, կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցություն ստանալու համար։

«Դա իմաստ չունի, և գտնում եմ, որ մեր համար դա այնքան էլ տեղին չէ: Ադրբեջանի հետ բախման իրավիճակում մենք ի վիճակի ենք լուծելու մեր խնդիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ զինված ուժերի օգտագործման համար ընթացակարգեր գոյություն ունեն` ՀՀ-ն պետք է դիմի, որ ռազմական աջակցություն ցուցաբերեն։

Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանում այժմ կան բավականին լուրջ տնտեսական, ջրի, նավթի գնի անկման խնդիրներ են, որոնք ներքին դժգոհություններ են առաջացնում, այդ դժգոհություններից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար նրանք սադրանքներ են կազմակերպում։

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ադրբեջանական կողմի սադրանքները կապված լինեն ՀՀ-ի անվտանգության ռազմավարության հրապարակման հետ, որտեղ Արցախի ինքնորոշման, հակամարտության կարգավորման վերաբերյալ դրույթներ կան, Օհանյանն ասել է, որ հին ռազմավարության մեջ հստակ նշված է, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, սակայն միգուցե ադրբեջանցիները ինչ-որ կերպ փորձում են ազդել ՀՀ-ի ներքաղաքական գործընթացների վրա՝ հրահրեն ներքաղաքական բախումներ, տանեն հյուծման:

«Եվ իհարկե, երբ խոսք է գնում Թուրքիայի` խառնված լինելու մասին, միանշանակ թուրք-ադրբեջանական տանդեմն այս ժամանակահատվածի համար բավականին վտանգավոր է: Եվ Թուրքիան միշտ դերակատարություն ունենալու ցանկություն է ունեցել տարածաշրջանում, հատկապես արցախյան հարցում: Եվա այդ երկու երկրների միջև գոյություն ունի ռազմավարական համաձայնագիր, որի շրջանակներում նրանք նաև անվտանգային խնդիրներ են քննարկում»,-ասել է ՊՆ նախկին ղեկավարը։

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտարարել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականանետերից արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ, ապա՝ԱԹՍ-ով հարվածել Բերդին.տուժածներ չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---