ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է «Տավուշ Տեքստիլը» թիրախավորած հակառակորդի կրակակետերը

ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է «Տավուշ Տեքստիլը» թիրախավորած հակառակորդի կրակակետերը

PanARMENIAN.Net - Հակառակորդը հուլիսի 14-ի առավոտյան կրակել է Չորաթան գյուղում աշխատող «Տավուշ Տեքստիլ» գործարանի ուղղությամբ։ Աշխատանքը դադարեցվել է, աշխատողներն ուղարկվել են տուն։ Գույքային և մարդկային կորուստներ չկան, PanARMENIAN.Net ին ասաց գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը։

Նրա խոսքով՝ գործարանը թիրախավորած ադրբեջանական կրակակետերը լռեցված են։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։

Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---