Զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն![]() 15 հուլիսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը կստանա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, կապիտան Սոս Էլբակյանը՝ «Արիության մեդալ», կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալներ։ Զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդությունը ստորագրել և նախագահին է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զինծառայողները զոհվել են հուլիսի 14-ին՝ Տավուշում հայ-ադրբեջանական զորքերի մարտական գործողությունների ընթացքում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |