Զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն

Զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը կստանա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, կապիտան Սոս Էլբակյանը՝ «Արիության մեդալ», կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալներ։

Զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդությունը ստորագրել և նախագահին է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զինծառայողները զոհվել են հուլիսի 14-ին՝ Տավուշում հայ-ադրբեջանական զորքերի մարտական գործողությունների ընթացքում։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---