Կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ Բենքսիից՝ լոնդոնյան մետրոյում15 հուլիսի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին լոնդոնյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ է նկարել, որոշ հատվածներում հայտնվել են նաև սև առնետները, որոնց կերպարը նկարիչը նույնացնում է ապրելու համար պայքարի հետ, փոխանցում է BBC-ն։ Բենքսին Instagram-ի իր էջում հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա ստեղծում գրաֆիտիները։ Կրծողները պատկերված են բժշկական դիմակներով, ախտահանիչներով ու փռշտում են։ «Կորոնավիրուսային» տարրեր ավելացնելու համար Բենքսին կապույտ ներկ է օգտագործել, որը հիշեցնում է դիմակի գույնը, նույն գույնով նա նաև ստորագրել է վագոնի պատին։ Բենքսին ամենահայտնի փողոցային նկարիչներից մեկն է։ Մայիսին անգլիական մի հիվանդանոցում նա պատկերել էր երեխայի, ում կողքին Սարդ մարդն ու Բեթմենն են, իսկ ձեռքին՝ հերոսի կերպարով բուժքույրը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |