Սյունիքի 29-ամյա բնակիչը գերեվարվել է Ադրբեջանում15 հուլիսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանն իր անասուններին պահելու է գնացել, սակայն չի վերադարձել, գյուղում որոնողական աշխատանքներ են իրականացվել, PanARMENIAN.Net ին ասաց համայնքապետ Երվանդ Մալունցը։ Ադրբեջանական պետական Naxcivantv հեռուստաալիքը հրապարակել էտեսանյութ, որտեղ Խնձորեսկից Նարեկ Սարդարյան անունով անձը ներկայացվում է որպես Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից ինքնակամ Ադրբեջանի սահմանը հատած։ Համայնքապետի խոսքով՝ դեպքի մասին մնացած ինֆորմացիան կարող է փոխանցել Կարմիր խաչը։ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակում, սակայն, PanARMENIAN.Net ի զանգերին այդպես էլ չարձագանքեցին, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ տեղեկատվությունը ճշտվում է, նորության դեպքում կտեղեկացնեն։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք: Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |