Հակառակորդը Տավուշում դիվերսիայի փորձ է արել, Այգեպարն ու Մովսեսը հրետակոծվել են

Հակառակորդը Տավուշում դիվերսիայի փորձ է արել, Այգեպարն ու Մովսեսը հրետակոծվել են

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ դիրքապահները, նկատելով հակառակորդի շարժը, անցնել են շրջանաձև պաշտպանության և կանխել փորձը։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։

Նշվում է, որ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում՝ ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է։

ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է Այգեպարի հրետակոծման տեսանյութը և նշել, որ հակառակորդը ստացել է արժանի պատասխանը։

Ըստ Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի՝ սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---