Փաշինյան․ 100-հոգանոց դիվերսիա է եղել՝ «Անվախ» դիրքը գրավելու նպատակով16 հուլիսի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները հուլիսի լույս 16-ի գիշերը մոտ 100 հոգով հերթական դիվերսիոն հարձակումն են իրականացրել՝ Տավուշի մարզի Անվախ կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ «Դիվերսիայից հետո ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ից հետո սկսել են հրետակոծել Մովսես և Այգեպար գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել նաև Անվախ դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն մեր զինված ուժերը հետ են մղել դրանք ու իրավիճակն առել լիակատար հսկողության տակ»,-հայտարարել է վարչապետը։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |