Ստեփանյան․ Հայկական ոչ մի ԱԹՍ չի խոցվել

Ստեփանյան․ Հայկական ոչ մի ԱԹՍ չի խոցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է աադրբեջանական կողմից հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե իբր հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈւ ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարն իրականությանը չի համապատասխանում», - գրել է ՊՆ խոսնակը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել, այնուհետև սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---