ԱՄՆ հրեական կազմակերպությունները լուրջ քննադատության են ենթարկել Էրդողանի դեմարշը Դավոսում30 հունվարի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հրեական կազմակերպությունները լուրջ քննադատության են ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմարշը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները Էրդողանի պահվածքը գնահատել են որպես «խայտառակ արարք, որը կարող է օրինակ դառնալ Իսրայելի եւ հրեական ժողովրդի հանդեպ հետագա բռնության գործողությունների համար», գրում է թուրքական Hurriyet թերթը:«Թուրք վարչապետի զայրույթի նման պոռթկումը Դավոսում յուղ է ավելացնում հակասեմիտիզմի աճող կրակի վրա: Չարդարացված գնահատականները եւ Իսրայելի նախագահի հանդեպ անհարգանքի արտահայտումը Էրդողանի կողմից եւս մեկ անգամ վկայում են այն մասին, թե որքան վտանգավոր է դառնում նման դիրքորոշումը Իսրայելի հանդեպ»,- հայտնել է Ամերիկա-Հրեական հանձնաժողովի տնօրեն Դեւիդ Հարիսը: Նրա խոսքով, թուրք-հրեական հարաբերությունները կենսապես կարեւոր են հանդիսանում եւ օժանդակվում են ԱՄՆ հրեական համայնքի կողմից: «Բայց մենք չենք կարող լռել Իսրայելի հանդեպ նման կտրուկ քննադատությունից հետո, հատկապես հաշվի առնելով հակասեմիտիզմի այն ալիքը , որը նկատվում է Թուրքիայում վերջին ժամանակներս»,- նկատել է Հարիսը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավոսում ցուցադրաբար լքեց Համաշխարհային տնտեսական համաժողովը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Էրդողանը հայտարարեց, որ իր անորոշության պատճառը բխում էր նրանից, որ Իսրայելի նախագահին ելույթի համար հատկացրին 25 րոպե, մինչդեռ իրեն տվեցին 10-15 րոպե: Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 16-ին հանդես եկավ Իսրայելը ՄԱԿ-ից հեռացնելու պահանջով: Անցյալ շաբաթ ԱՄՆ հինգ հրեական կազմակերպություններ նամակ ուղարկեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում անհանգստություն հայտնեցին Թուրքիայում հակասեմիտիզմի արտահայտման հետ կապված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |