Շվեյցարիան կբացի սահմանը վրաստանցիների համար

Շվեյցարիան կբացի սահմանը վրաստանցիների համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ից Եվրոպական միության սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների կթույլատրվի մուտքը դեպի Շվեյցարիա. այդ ցանկում է նաև Վրաստանը, փոխանցում է The Local-ը։

Ալժիրից, Ավստրալիայից, Կանադայից, Ճապոնիայից, Մարոկկոյից, Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Հրվ. Կորեայից, Թաիլանդից, Թունիսից և Ուրուգվայից ևս զբոսաշրջիկները կկարողանան մուտք գործել Շվեյցարիա։

ԵՄ մուտքի իրավունք կստանան նաև եվրոպական որոշ երկրներ, որոնք դուրս են Շենգենի գոտուց, ինչպիսիք են Բուլղարիան, Իռլանդիան, Խորվաթիան, Ռումինիան և Կիպրոսը։

Կորոնավիրուսով վարակվածների բարձր ցուցանիշ ունեցող երկրներից Շվեյցարիա մուտքն արգելված կլինի․ այդ ցանկում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Իրաքը, Իսրայելը, Կատարը, ՌԴ-ն, Թուրքիան և մի շարք այլ երկրներ։

Շվեյցարիա մուտքի իրավունք կստանան միայն այն երկրների քաղաքացիները, որտեղ վարակվածության աստիճանը համընկնում է երկրի ցուցանիշին կամ ավելի ցածր է։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Շվեյցարիայում հուլիսի 21-ի դրությամբ 33,600-ից ավելի վարակակիր կա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---