Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա․ 3 հոգի առողջացել է

Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա․ 3 հոգի առողջացել է

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հուլիսի 21-ին ավելացել է ևս 10-ով՝ հասնելով 1049-ի, փոխանցում է երկրում կորոնավիրուսի տարածման և կանխարգելման կայքը։

Առողջացել է ևս 3 պացիենտ. ադպիսով, կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 903-ի։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում տարածաշրջանում լավագույն ցուցանիշն ունի․ ՀՀ-ում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,254-ի։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիայում վարակը հաստատվել է 220,000-ից ավելի մարդու մոտ, Իրանում վարակակիրների թիվն անցնում է 276,000-ը, Ադրբեջանում՝ 27,800-ից ավելի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---