Վարակման 439 նոր դեպք՝ մեկ օրում. Եվս 18 մարդ մահացել է

Վարակման 439 նոր դեպք՝ մեկ օրում. Եվս 18 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 439-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել. 16 մարդ մահացել է կորոնավիրուսից, 2-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 678 դեպք կա, այլ պատճառով՝ 217։

Ապաքինվել է ևս 560 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,766 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,032 է։

Ընդհանուր առմամբ, 149,898 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---