Կորոնավիրուսի ևս 469 նոր դեպք կա. Վարակից 10 մարդ է մահացել

Կորոնավիրուսի ևս 469 նոր դեպք կա. Վարակից 10 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,162-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 469-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, վարակից մահվան 688 դեպք կա, այլ պատճառով՝ 217։

Ապաքինվել է ևս 478 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,244 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,013 է։

Ընդհանուր առմամբ, 151,879 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---