ԱՆ․ Ինքնամեկուսացածների քարտեզում կերևան նաև նրանց տարիքն ու սեռը, վարակման օրը24 հուլիսի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ով ինքնամեկուսացած քաղաքացիների մասին տվյալներ ներառող քարտեզում որոշ փոփոխություններ են արվել. այն ավելի ինտերակտիվ է դարձել, հնարավոր է տեսնել պացինետի մոտ վարակի հաստատման օրը, նրա տարիքը և սեռը, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100 մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»,-գրել է Նիկողոսյանը։ Նա հայտնել է, որ հասանելի է նաև քարտեզի հավելվածը։ Ինքնամեկուսացած քաղաքացիների տվյալները ներառող քարտեզն ընդգրկում է ողջ ՀՀ-ն։ Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |