Չինարիում Դ-30-ի արկ է հայտնաբերվել և վնասազերծվել![]() 24 հուլիսի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքներ է իրականացնում։ Հուլիսի 23-ին Չինարի գյուղում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։ Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել, հրետակոծել և ականակոծել է Տավուշի սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։ Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 17-ից։ Նախկինում հայտարարվել է, որ հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հակառակորդի կրակից տուժել է 4 ենթակառուցվածք, տրանսպորտային 4 միջոց, ընտանի 2 կենդանի, 41 շինություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |