Մեկ օրում կորոնավիրուսով 383 մարդ է վարակվել. 10 հոգի մահացել է

Մեկ օրում կորոնավիրուսով 383 մարդ է վարակվել. 10 հոգի մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,996-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 383-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել. 8 մարդ մահացել են կորոնավիրուսից, 2-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 700 դեպք կա, այլ պատճառով՝ 220։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 509 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 26,243 է։ Փաստացի բուժվողների թիվը 9833 է։

Ընդհանուր առմամբ, 155,664 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---