Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում

Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ և երկու երկների ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Haqqin.az-ը։

Զորավարժություններն անցնելու են ըստ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Ռազմական գործակցության մասին համաձայնագրի տարեկան ծրագրի։

Համատեղ զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ, կներգրավվի զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրի բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ։

Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---