Հակառակորդի կրակից զոհված Մուրադյանը հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել

Հակառակորդի կրակից զոհված Մուրադյանը հետմահու  Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արթուր Մուրադյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:

Արթուր Մուրադյանը մահացել էր հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Նա ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանաին բախումների ժամանակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---