Հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, հակառակորդը hրադադարը խախտվել է 17 անգամ

Հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, հակառակորդը hրադադարը խախտվել է 17 անգամ

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 28-ի գիշերն ու առավոտյան հայ-ադրբեջանական պետսահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 220 կրակոց:

«Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»,- ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը ձեռնարկել է գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ, ետ շպրտվել: Հուլիսի 22-ից հարաբերական կայուն իրավիճակ էր, սակայն, հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---