ԿԲ․ Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել

ԿԲ․ Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել

PanARMENIAN.Net - Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել, 2020-ի երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գտնվել է Կենտրոնական բանկի կանխատեսումների շրջանակում, ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Հիմնական նվազումն արտահայտվել է շինարարության ու ծառայությունների ոլորտում: Մինչդեռ, արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի ցածր է եղել»,- ասել է Գալստկանը։

Նրա խոսքով՝ սպասվածից ավելի փոքր չափով նվազել են նաև դրամական փոխանցումները, ինչը կարող է դրական ազդել ներքին պահանջարկի ձևավորման վրա: Ներքին պահանջարկը, կորոնավիրուսիով պայմանավորված, ըստ կանխատեսման, եղել ու դեռ կմնա ցածր մակարդակի վրա:

Մարտին Գալստյանը հույս է հայտնել, որ գնաճը ևս առաջիկայում հնարավոր կլինի կայունացնել ու պահել կանխատեսված ցուցանիշի սահմաններում:

Գալստյանի խոսքով՝ հնարավոր ռիսկերի դեպքում ԿԲ-ն պատրաստ է արձագանքել ու ապահովել գների կայունությունը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով երկրում չորրորդ ամիսն անընդմեջ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է․ 2020-ի հունիսին 2019-ի հունիսի համեմատ՝ ՏԱՑ-ը նվազել է 7․5%-ով։ ՀՀ-ում մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել էր 12․8%-ով, իսկ ապրիլին՝ 17․2%-ով, մարտին՝ 4․9%-ով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---