Ուսումնարաններում ու քոլեջներում արդեն մոտ 8000 դիմորդ է գրանցվել

Ուսումնարաններում ու քոլեջներում արդեն մոտ 8000 դիմորդ է գրանցվել

PanARMENIAN.Net - Ուսումնարաններ և քոլեջներում սովորելու համար արդեն գրանցվել է մոտ 8000 դիմորդ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարը հավելել է նաև, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարելի է ներկայացնել կայքի միջոցով։

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար մեկ միասնական քննություն էր նշանակվել։ Ընդունելության համար առաջնային էր համարվել առաջին հայտի սկզբունքը։

Արդյունքում մի քանի օր դիմորդների ծնողները բողոքում էին, որ բարձր միավորներ ստացածները չեն կարողացել ընդունվել իրենց ցանկացած ֆակուլտետը։ ԿԳՄՍՆ-ից նրանք պահանջում էին ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնել։ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է բուհ չընդունվածներին նույն ֆակուլտետների հեռակա բաժնում սովորել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---