Թումո շարժական կենտրոն` Բերդում30 հուլիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում Թումո շարժական կենտրոն կկառուցվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` այդ նպատակով անհատույց 0․03 հա հողատարածք տրամադրելով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Նախագիծը ներկայացնելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կենտրոնը կառուցվելու է Բերդ քաղաքում։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ 2019-ին Թումոն արդեն հաստատել է մարզերում շարժական կենտրոններ ունենալու նախագիծը։ Նախարարի խոսքով՝ կենտրոններում հնարավոր է նաև ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել։ «Կենտրոնները շարժական են, և մի վայրում իրենց արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել այլ համայնք և այնտեղ շարունակել աշխատել»,– ասել է Հարությունյանը` հավելելով, որ Տավուշում կառուցվող կենտրոնը շարժականներից առաջինն է լինելու։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Այն 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում, նման կենտրոններ կան նաև Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |