Ամերիկահայ բարերարը $250,000 կփոխանցի «Իմ քայլին»՝ զինծառայողների համար![]() 30 հուլիսի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար, PMA Venture Capital խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը $250,000 կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ ՀՀ զինծառայողների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի տիկին, հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը։ Բարերան այդ մտադրության մասին հայտնել է հուլիսի 15-ին, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության շրջան էր։ «Ցանկացած այլ օր, այս նախադասությունները կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն: Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետև ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը»,- ասվում է գրառման մեջ։ «Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում են, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրել այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար: Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |