Իրանը կվճարի սխալմամբ խոցված ուկրաինական բոինգի ուղևորների ընտանիքներին

Իրանը կվճարի սխալմամբ խոցված ուկրաինական բոինգի ուղևորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Իրանը համաձայնել է փոխհատուցել 2020-ի հունվարին սխալմամբ ուկրաինական քաղաքացիական Boing-737-ը խոցելու համար։ Այս մասին, «Վեդոմոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանում ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։

Boeing 737-ը հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո սխալմամբ խոցվել էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրթիռով։ Իրանի ՀՕՊ ստորաբաժանումն այն Իրանի օդային սահմաններն անօրինական հատած ամերիկյան ինքնաթիռի տեղ էր դրել։ Մահացել էր 176 մարդ։

Մուսավին նշել է, որ Իրանը կատարվածի համար պատասխանատվություն է կրում։ Նրա խոսքով՝ բանակցությունները զոհված ուղևորների հարազատներին վճարելու շուրջ դեռ շարունակվում են, սակայն վճարումը միանգամից չի լինի։ Այն պահանջում է բազմաթիվ իրավաբանական և տեխնիկական խնդիրներ լուծել։

Իրանը հուլիսի կեսերին ինքնաթիռի սև արկղերը փոխանցել էր Ֆրանսիային։ Երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության զեկույցի համաձայն՝ ավիավթարի պատճառները եղել են մարդկային սխալն ու ՀՕՊ հրամանատարական կետի և զենիթահրթիռային համալիրի միջև կապի բացակայությունը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---