Մինսկում մոտ 63,000 մարդ է մասնակցել Տիխանովսկայայի հանրահավաքին

Մինսկում մոտ 63,000 մարդ է մասնակցել Տիխանովսկայայի հանրահավաքին

PanARMENIAN.Net - Մինսկում, իրավապաշտպան կազմակերպության հաշվարկով, մոտ 63,000 հոգանոց հանրահավաք է կայացել՝ ի աջակցություն Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի, փոխանցում է ՌԲԿ-ն։

Որոշ տվյալներով՝ հանրահավաքին 35-65,000 մարդ է մասնակցել։

Հանրահավաքն անցել է Ժողովուրդների բարեկամության այգում՝ համերգի ձևաչափով։ Հավաքի անցկացման վայրում լուրջ խնդիրներ են եղել բջջային կապի հետ, բեմից խորհուրդ են տվել հեռախոսները պահել ավիառեժիմի վրա։

Ինքը՝ Տիխանովսկայան հավաքի վայր է եկել 20։00-ին, ու բեմեից դիմել հավաքվածներին։

«Ուզում եմ ասել, որ իմ ամուսինը բացել է մարդկանց աչքերն ու փոփոխությունների հույս ներշնչել։ Ինձ իշխանություն պետք չէ, բայց ամուսինս ճաղերի հետևում է։ Ես ստիպված եմ թաքցնել երեխաներիս։ Հոգնել եմ համբերելուց, լռելուց, վախենալուց»,- ասել է նախագահի թեկնածուն։

Տիխանովսկայայի ամուսինը՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, նախագահի թեկնածուներից մեկն էր, նա գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծաղրող «Ստոպ, Տառական» ակցիաներ էր իրականացնում, ինչի արդյունքում հայտնվեց Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մեկուսարանում։ Մյուս թեկնածուն՝ ՏՏ պարկի տնօրեն Սերգեյ Ցեպլակոն, ևս նախ ՊԱԿ մեկուսարան տեղափոխվեց, ապա երեխայի հետ փախավ Մոսկվա։

Տիխանովսկայայի խոսքով՝ քաղաքականության մեջ է հայտնվել ոչ թե հանուն իշխանության, այլ՝ հավասարության։ Նա նշել է, որ նախագահ դառնալուն պես կազատի քաղաքական և տնտեսական բանտարկյալերին, հանրաքվե կանցկացնի 1994 թվականի Սահմանադրության վերականգնման համար և կես տարվա ընթացքում նոր ընտրություններ կանցկացնի՝ այլընտրանքային թեկնածուներով։

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են։ Երկրում 1994-ից իշխող Լուկաշենկոյի վարկանիշը նվազել է տնտեսական ճգնաժամի ու կորոնավիրուսի ֆոնին։ Առաջին անգամ այդ երկրում ընդդիմությունը զանգվածային հավաքներ է անում։

Ընթերցեք նաև․ «Տառականը» ընդդեմ երեք կնոջ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---