57 մլն դրամ Արաբկիրի բյուջեից՝ 800 գծամետր կոյուղու ցանց անցկացնելուն 3 օգոստոսի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի մոտ 250 տնատիրության տասնամյակների խնդիրը, հայտնում են քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ տեղանքը բարդ է, երկարությունը՝ 800 գծամետր, արժեքը՝ 57 մլն դրամ։ Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: «Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված են ևս 7 հասցեի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշել է Կամո Արեյանը: «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին հայտնել է, որ ծրագրով փոխվելու է 35 դիտահոր, նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարվելու է ասֆալտապատում։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը մոտ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |