Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 500 մլն դոլարի կայունացնող վարկ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանին 500 մլն դոլարի կայունացնող վարկ կտրամադրի գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին հաղորդել է փոխվարչապետ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Ելույթ ունենալով Լոնդոնում բրիտանական գործարար շրջանակների առջեւ` նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՊՀ երկրներին:



«Մենք կօգնենք հարեւան երկրներին, որոնց հետ աշխատում ենք»,-ասել է Կուդրինը:



Այդ երկրների թվում նա նշել է Բելառուսը, որին կհատկացվի 2 մլրդ դոլար, Ղրղզստանը, որը եւս կստանա շուրջ 2 մլրդ դոլար եւ Հայաստանը, որին կհատկացվի 500 մլն դոլար: «Ներկայումս մեզ դիմում են նաեւ այլ երկրներ»,-հավելել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



Հունվարի վերջին Կուդրինը հաղորդել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին կայունացնող վարկ տրամադրելու խնդրանքով: Վարկի հնարավոր գումարը չէր նշվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---