Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է $100 մլրդ-ը 7 օգոստոսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Facebook0ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունն առաջին անգամ գերազանցել է $100 մլրդը այն բանից հետո, երբ Facebook Inc.-ը հայտարարել էր TikTok-ի մրցակից Reels-ի ստեղծման մասին, փոխանցում է Bloomberg-ը։ 36-ամյա Ցուկերբերգը, այդպիսով, միացել է տեխնոլոգիական այլ հսկաների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, ովքեր ևս նման կարողություն ունեն։ Ցուկերբերգի կարողության հիմնական աղբյուրը 13% բաժնետոմսն է Facebook-ից։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի շատ մարդկանց ներկայություն է ապահովվել առցանց հարթակներում, ինչի արդյունքում, օրինակ, Facebook-ի հիմնադրի կարողությունն աճել է $22 մլրդ-ով, իսկ Բեզոսինը՝ $75 մլրդ-ով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Facebook-ը TikTok-ի նման պրոդուկտ է թողարկել ընկերությանը պատկանող Instagram սոցկայքում։ Այնտեղ աշխարհի 50 երկրից հնարավոր կլինի 15-վայրկյանանոց հոլովակներ թողարկել Reels ծառայության միջոցով։ Հուլիսին, սակայն, Facebook-ի հիմադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ կոնգրեսականների մոտ հարցաքննության ժամանակ հերքել էր, որ իր ընկերությունը կրկնօրինակում է մրցակից ընկերությունների արտադրանքներւ՝ վերացնելով նրանց բիզնեսը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |