ՌԴ-ում Covid-19-ից առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները

ՌԴ-ում Covid-19-ից առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Covid-19-ից առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները։ Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Օլեգ Գրիդնևը։

«Գամալեի կենտրոնում մշակված պատվաստանյութը գրանցվելու է օգոստոսի 12-ին։ Այժմ երրորդ փուլն է ընթացքի մեջ։ Պատվաստանյութի փորձարկումները չափազանց կարևոր են մեզ համար։ Մենք պետք է հասկանանք, որ այն անվտանգ պետք է լինի։ Առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները»,- ասել է Գրիդնևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ կլինիկական փորձարկումների տվյալներն ու գրանցման համար անհրաժեշտ այլ տվյալներն այժմ փորձաքննության փուլում են։

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ բնակչության զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին։

Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութը փորձարկումների ավարտական փուլում է։ Ակնկալվում է, որ այն առաջինը կգրանցվի ՌԴ-ում։ Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ գրանցումը նախատեսված է օգոստոսին, իսկ արտադրությունը կսկսվի սեպտեմբերին։ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութը նախատեսվում է գրանցել սեպտեմբերին, իսկ արտադրությունը սկսել հոկտեմբերին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---