Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները կրկնակի կրճատվել են 7 օգոստոսի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի՝ 2020-ի հունվար-հուլիս ամիսներին Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկի և Շահ Դենիզ հանքավայրի շահութաբեր նավթի և գազի վաճառքից ստացված հասույթը կրճատվել է։ Այն կազմել է 2 մլրդ 700,5 մլն դոլար, հայտնում է Interfax.az-ը։ 2019-ի նույն ժամանակահատվածում հասույթը կազմել է 5 մլրդ 357 մլն դոլար։ Այսպիսով՝ մեկ տարվա տարբերությամբ եկամուտները նվազել են գրեթե 2 անգամ։ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հատուկ գումարային ֆոնդ է, որն օգտագործվում է պետբյուջեն ստաբիլիզացնելու համար պետական եկամուտների նվազման կամ երկարաժամկետ պետական կարիքների դեպքում: Հիմնականում կատարում է երկու ֆունկցիա. միջոցները կարող են օգտագործվել պետբյուջեի դեֆիցիտի (պակասորդ) ծածկման համար շուկայական անբարենպաստ պայմաններում և տնտեսության հոլանդական հիվանդության զարգացումը կանխելու համար: Պետական նավթային ֆոնդի եկամուտները 2020-ին նվազել են կորոնավիրուսի հետևանքով նավթի գների ընկնելու պատճառով։ Նախատեսվում էր, որ նավթից 12․4 մլրդ մանաթի մուտք է լինելու բյուջե, այն ինչ ստացվել է 7․3 մլրդ մանաթ՝ մոտ 5 մլրդ-ով ավելի քիչ։ Կարդացեք նաև՝ Ադրբեջանը 2020-ի բյուջեում մտադիր է կրճատել պաշտպանական ծախսերը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |