Մինսկում ցույցերից հետո առնվազն 140 մարդ է ձերբակալվել10 օգոստոսի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և մյուս խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի առնվազն 140 մասնակից է ձերբակալվել։ Այդ մասին տեղեկացնում է «Նովայա գազտեան»՝ իրավապաշտպանների «Վեսնա» կենտրոնի ֆեյսբուքյան գրառմանը հղոմով։ Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ըստ իրավապաշտպանների՝ ձերբակալվածները շատ ավելին կարող են լինել։ Ուժայինների և ցուցարարների բախումները Մինսկի կենտրոնում շարունակվել են մինչև գիշերվա 3-ը, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։ ՆԳՆ-ն դեռևս ձերբակալվածների հստակ թիվ չի հրապարակել, սակայն ընդունել է, որ կիրառել է հատոկ տեխնիկա և ձայնային նռնակներ, իսկ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Իրավապահներից տուժածների քանակի մասին տվյալներ ևս դեռ չկան։ Մինսկի, Բրեստի, Գրոդնոյի և այլ քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին այն ընտրատեղամասերում, որտեղ արդեն ամփոփվել էին արդյունքները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |