Բեյրութում պայթյունից հետո բուժքույրը 5 կմ է անցել նորածիններին գրկած10 օգոստոսի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում պայթյունից հետո բուժքույրը 5 կմ է անցել՝ նորածիններին գրկած։ Լիբանանցի բուժքույր Պամելա Զեյնունը պատմել է, թե ինչեպս է փրկել նորածիններին փլուզված հիվանադանոցից, գրում է RT-ն։ Նա ասել է, որ պայթունի ալիքից նորածինների բաժանմունքը շատ էր տուժել։ Այդ պահին փլատակների տակ հայտնված ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 3 նորածին է եղել։ Զեյնունը պատմել է, որ ստիպված է եղել հանել երեխաներին բոքսերից և առնվազն 5 կմ անցնել նրանց հետո՝ մինչև մյուս հիվանդանոցը, որտեղ արդեն նորածիններին կարողացել են օգնություն ցուցաբերել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |